01.02.2020|
22:21
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ խզում է բոլոր կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում անվտանգության հարցերում: Պաղեստինը որոշումն ընդունել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ծրագրի կապակցությամբ՝ Աբասը Կահիրեում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ծրագիրը «հակասում է իսրայելցիների և պաղեստինցիների համաձայնությանը, որը կնքվել է 1993 թվականին Օսլոյում»: